Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։
Եթե «Փյունիկը» հաղթահարի հունգարական «Դեբրեցենի» արգելքն, ապա հաջորդ փուլում կխաղա «Պոլեսիե» (Ուկրաինա) - «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ «Փյունիկ» - «Դեբրեցեն» զույգի հաղթողը որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։
Այս փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին և 13-ին։