ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեց Մալթայի «Մարսաշլոկի» արգելքն (1:0, 3:0) ու դուրս եկավ հաջորդ փուլ:
Որակավորման 2-րդ փուլում մեր թիմի մրցակիցը կլինի Հունգարիայի «Դեբրեցեն» ակումբը, որն այդ երկրի նախորդ առաջնությունում գրավել է 4-րդ տեղը։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 23-ին, Հունգարիայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։