
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Փյունիկը» հունվարի 28-ին պետք է ընկերական հանդիպում անցկացներ «Ուրարտու-2»-ի հետ։
Մեր թիմի մրցակիցը փոխվել է առաջիկա խաղում։ «Ուրարտու-2»-ի փոխարեն ընկերական հանդիպում կկայանա «Վեսթ-Արմենիայի» հետ։ Խաղը տեղի կունենա «Փյունիկ» մարզադաշտում։
Նշենք, որ դա կլինի «Փյունիկի» վերջին ստուգողական հանդիպումը Երևանում։ Մեր թիմը հունվարի 31-ին կսկսի արտասահմանյան հավաքը՝ ԱՄԷ-ում։