
Ինչպես հայտնի է, ապրիլի 25-ին, ժամը 16։00-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում կընդունի Երևանի «Արարատին»։ Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:
Հետխաղային flash-հարցազրույցներին մեդիայի այլ ներկայացուցիչներն իրավունք չունեն մասնակցել: Դրանց անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է Feedconstruct ընկերությանը, որպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների պաշտոնական հեռարձակողի։