0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Նորվեգիա - Հայաստան․ «Փյունիկը» 14 ներկայացուցիչ ունի

Սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 20:00 կկայանա կանանց ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի Նորվեգիա - Հայաստան հանդիպումը։

Խաղին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի կանանց հավաքական են հրավիրվել դարպասապահներ Լենա Անդրիասյանը և Արմինե Հարությունյանը, պաշտպաններ Անի Ղուկասյանը, Նորա Եղյանը, Անի Կարապետյանը, Մարիա Սախինովան և Անյուտա Գալստյանը, կիսապաշտպաններ Նայիրի Տեր-Մկրտիչյանը, Լուիզա Ղազարյանը, Հեղինե Չոփիկյանը և Վերոնիկա Ասատրյանը, հարձակվողներ Դվին Աղաբաբյանը, Պայծառ Ասատրյանը և Սուսաննա Բադալյանը։

«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում կանանց ազգային հավաքականին։

Վերջին նորություններ