0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Նորա Եղյանը հեռանում է «Փյունիկ Աղջիկները»

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Աղջիկներ» թիմից հեռացել է 27-ամյա պաշտպան Նորա Եղյանը։

Նորան մեր թիմի շարքերը համալրել է 2021 թվականին՝ մինչ այդ հանդես գալով «Ալաշկերտ-աղջիկներում»։ 2022 թվականի տարեսկզբին նա ելույթները շարունակել է Կիպրոսի «Հերոսկիպու Լեյդիս» թիմում, ապա կրկին վերադարձել է «Փյունիկ Աղջիկներ»։

Մեր թիմի հետ Նորան երեք մրցաշրջան անընդմեջ (2023/24, 2024/25 և 2025/26 թթ.) դարձել է Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում Նորա Եղյանը «Փյունիկ Աղջիկների» կազմում մասնակցել է բոլոր 18 խաղերին, իսկ այս տարվա գարնանը ճանաչվել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստուհի։

Մեր թիմի կազմում նա երեք անգամ անընդմեջ մասնակցել է նաև Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումներին։

Նշենք նաև, որ նախորդ մրցաշրջանից սկսած Նորա Եղյանը հանդիսացել է «Փյունիկ Աղջիկների» ավագը։

Շնորհակալություն ենք հայտնում Նորա Եղյանին մեր թիմում անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ