Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Աղջիկներ» թիմից հեռացել են դարպասապահ Լենա Անդրիասյանը և պաշտպան Նելլի Խալաթյանը։
Լենա Անդրիասյանը մեր թիմին միացել է 2021 թվականին և «Փյունիկ Աղջիկների» հետ 3 անգամ անընդմեջ (2023/24, 2024/25 և 2025/26 թթ.) դարձել է Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։
Նախորդ մրցաշրջանում Լենան մեր թիմի կազմում մասնակցել է 16 խաղի, որոնցից 10-ում կարողացել է դարպասն անառիկ պահել։
Նելլի Խալաթյանը «Փյունիկ Աղջիկների» շարքերը համալրել է 2021 թվականին։
2023/24 թթ․ մրցաշրջանում նա մեր թիմի հետ դարձել է Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն՝ մասնակցելով 19 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ։
Նախորդ տարվա օգոստոսին Նելլին տևական ընդմիջումից հետո վերադարձավ «Փյունիկ Աղջիկներ» և մեր թիմի կազմում կրկին դարձավ Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն՝ մասնակցելով առաջնության բոլոր 18 խաղերին։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստուհիներին մեր թիմում անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։