Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Աղջիկներ» թիմի հարձակվող Տաթև Խաչատրյանը տեղափոխվել է Չեռնոգորիայի կանանց առաջնության չեմպիոն «Բուդուչնոստ»։
Տաթևը մեր թիմին միացել էր 2025 թվականի հուլիսին՝ տեղափոխվելով «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմից։
19-ամյա ֆուտբոլիստուհին նախորդ մրցաշրջանում «Փյունիկ Աղջիկների» կազմում անցկացրել է 14 խաղ ու դարձել 12 գոլի հեղինակ՝ մեր թիմի հետ դառնալով Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 2025/26 թթ․ առաջնության չեմպիոն։
Շնորհակալություն ենք հայտնում Տաթև Խաչատրյանին՝ «Փյունիկ Աղջիկների» կազմում ունեցած ելույթների համար և մաղթում նրան հաջողություններ հետագա կարիերայում։