0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Կիմ Առաքելյան

Կիմ Վլադիկի Առաքելյանը ծնվել է 1991թ․-ի սեպտեմբերի 21-ին, Կապանում (Հայաստան)։ 1998-2008թթ․ սովորել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2008-2012թթ․ բակալավրի աստիճանով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինն, իսկ 2012-14թթ․ նույն ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան։ 2012թ․-ին պրակտիկա է անցել ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների բաժնում։ 2013թ․-ի ամռանը Univeгsity of King's college London-ում մասնակցել է անգլերեն լեզվի դասընթացի։

2011թ․-ի հունվարից մինչև 2015թ․-ի հունվար Կիմ Առաքելյանը ֆուտբոլային գործունեություն է ծավալել ՖԱ «Գանձասար» ակումբում՝ լինելով Միջազգային Կապերի պատասխանատու։ 2013թ․-ի սեպտեմբերից մինչև 2014թ․-ի դեկտեմբեր նա աշխատել է նաև ՀՀ Ազգային ժողովում որպես՝ պատգամավորի օգնական։ 2015թ․-ի հուլիսից մինչև 2018-ի հունիս Կիմ Առաքելյանը եղել է ՖԱ «Ալաշկերտի» սպորտային տնօրեն, իսկ 2018թ․-ի հուլիսից մինչև 2021թ․-ի հունվար զբաղեցրել է ակումբի փոխնախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում ՖԱ «Ալաշկերտը» 3 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ երրորդ մրցանակակիր, 1 անգամ նվաճել է Հայաստանի Գավաթը և 2 անգամ Սուպերգավաթը։

2021թ․-ի հունվարից Կիմ Առաքելյանը «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենն է։

2019 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը մասնակցել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) կողմից կազմակերպված ակումբների կառավարման ծրագրին և ստացել հատուկ վկայական։ Դասընթացներն անցկացվել են այնպիսի հեղինակավոր ակումբներում, ինչպիսիք են Յուվենտուսը (Թուրին), Հերտան (Բեռլին, Գերմանիա), Այաքսը (Նիդերլանդներ):

2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի օգոստոսը մասնակցել է ECA ակադեմիայի կառավարման ծրագրին և ստացել դիպլոմ։ Ֆուտբոլի ակադեմիայի կառավարման ծրագիրը ստեղծվել է Նիդերլանդների Յոհան Կրոյֆի ինստիտուտի հետ համատեղ, և դասընթացներն անցկացվել են այնպիսի հեղինակավոր ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Այաքս» (Նիդերլանդներ) և «Քլաբ Բրյուգե» (Բելգիա):

2020թ․-ի հունվարից Կիմ Առաքելյանը հանդիսանում է ՀՖՖ գործկոմի անդամ և ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի նախագահ։

Այցեր՝ ECA-ի կողմից կազմակերպված ծրագրերի շրջանակում
Հուլիս, 2022. «Լայպցիգ», Գերմանիա
Հոկտեմբեր, 2022. «Ռոմա», Իտալիա
Փետրվար, 2023. «Մոնակո», Ֆոնվեյ
Մարտ, 2023. «Ինտեր», Միլան, Իտալիա
Մայիս, 2023. «Օլիմպիկ» Լիոն, Լիոն, Ֆրանսիա
Սեպտեմբեր, 2023. Սևիլյա, Իսպանիա
Նոյեմբեր, 2023. «Բենֆիկա», Լիսաբոն, Պորտուգալիա
Հունվար, 2024. «Հոֆենհայմ», Զինսհայմ, Գերմանիա
Փետրվար, 2024. Նորդշելան, Դանիա
Հունիս, 2024. Վալենսիա, Իսպանիա

2021 թվականի հուլիսին «Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրենը սեփական նախաձեռնությամբ մեկնել է Իրան՝ ծանոթանալու «Իսֆահան» ակումբի աշխատանքին և ակումբի հետ ստորագրելու համագործակցության հուշագիր։

Կիմ Առաքելյան Նորություններում