«Փյունիկ» ՖԱ-ն՝ մեծացնելով իր համագործակցության աշխարհագրությունը ևս 1 հուշագիր է ստորագրել, այս անգամ Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող «Սեպահան» ՖԱ-ի հետ։
Համագործակցությունն իր մեջ ներառում է մի շարք կետեր, ինչպիսիք են՝
-
Տղամարդկանց և կանանց ֆուտբոլի մրցաշարերի անցկացում
-
Փորձի փոխանակում մարզիչների և ֆուտբոլիստների համար
-
Ֆուտբոլիստների տեղափոխության հարցում գործընկեր ակումբի առաջարկի առաջնային դիտարկում
-
Ֆուտբոլային հմտությունների զարգացում պատանիների և երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում (15-19 տարեկան)
-
Ուսումնամարզական հավաքների կազմակերպում
-
Դասընթացների անցկացում մարզիչների համար։
Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Իրանի իսլամական հանրապետությունում։ «Փյունիկ» ՖԱ-ն ներկայացված է եղել ղեկավար կազմով՝ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի և գործադիր տնօրեն Կիմ Առաքելյանի մասնակցությամբ։ Հուշագրի ստորագրումից հետո ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Երևան է հրավիրել «Սեպահան» ՖԱ-ի ներկայացուցիչներին։
Համագործակցության հետ կապված այլ մանրամասներով կտեղեկացնենք լրացուցիչ։