
Նոյեմբերի 11-ին և 14-ին Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2022թ. առաջնության որոկավորման փուլում կմրցի համապատասխանաբար Հս. Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։
Նշված խաղերին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի հավաքական են հրավիրվել կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը և դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում։