Հայաստանի Մ-19տ. հավաքականը նոյեմբերի 5-8 ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կմեկնի Խորվաթիա՝ նոյեմբերի 8-ից 17-ը մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Մ-19տ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլին:
Նշված խաղերին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի Մ-19տ․ հավաքական է հրավիրվել հարձակվող Լևոն Վարդանյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի Մ-19տ․ հավաքականին։