
Դեկտեմբերի 10-ից 12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի Dinamo Cup միջազգային մրցաշարը, որին կմասնակցի նաև «Փյունիկի» 2007թ․ առաջին թիմը։
Մրցաշարին կմասնակցեն նաև «Դինամոյի» (Թբիլիսի), «Կայրաթի» (Ալմաթի) և «Մարտվիլիի» (Մարտվիլի) մանկապատանեկան թիմերը:
Լևոն Ստեփանյանի սաները դեկտեմբերի 10-ին կմրցեն «Դինամոյի», իսկ դեկտեմբերի 11-ին՝ Կայրաթի և Մարտվիլիի հետ։
Երրորդ տեղի համար և եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 12-ին։
«Փյունիկ-1-07»-ի խաղերը կլուսաբանվի մեր ֆեյսբուքյան էջերում։
«Փյունիկ» ակադեմիայի էջին հետևելու համար անցեք այս հղումով։
«Փյունիկ» ՖԱ էջին հետևելու համար անցեք այս հղումով։