0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակում «Փյունիկ Ակադեմիան» արտագնա խաղում մրցեց «Միկայի» հետ։

Մեր թիմը՝ Ստեփան Հարությունյանի գլխավորությամբ, առաջնությունը մեկնարկել էր հաղթանակով և այս խաղում ևս կարողացավ զարգացնել հաջողությունը։

Արդեն 7-րդ րոպեին տուգանայինից կատարած փոխանցումից հետո «Փյունիկ Ակադեմիայի» պաշտպան Էդմոնդ Հայրապետյանին հաջողվեց գլխի գեղեցիկ հարվածով բացել խաղի հաշիվը։

Երկրորդ կեսում մեր տղաները կարողացան մեկը մյուսի հետևից գրավել «Միկայի» դարպասն ու մեծացնել իրենց առավելությունը։

Նախ 54-րդ և 58-րդ րոպեներին «Փյունիկ Ակադեմիայի» ձեռնարկած արագ հակագրոհներն արդյունավետ եզրափակեց մեր թիմի ավագ Վալերի Համբարձումյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Իսկ 3 րոպե անց՝ Արտյոմ Հակոբյանի իրացրած անկյունայինից հետո, մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Էդմոնդ Հայրապետյանը հաղթող դուրս եկավ երկրորդ հարկում և գլխի անկասելի հարվածով այս խաղում խփեց իր երկրորդ գոլը։

Ստանալով 4 գնդակի առավելություն՝ մեր տղաները փոքր-ինչ թուլացրին զգոնությունն, ինչի արդյունքում դաշտի տերերին հաջողվեց երկու անգամ գրավել «Փյունիկ Ակադեմիայի» դարպասը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց։

Մեր թիմը 4։2 հաշվով հաղթանակ տարավ և վաստակած 6 միավորով տեղ զբաղեցրեց առաջատարների թվում։

Հաջորդ խաղը «Փյունիկ Ակադեմիան» կանցկացնի օգոստոսի 15-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ուրարտու-2»-ին։

Վերջին նորություններ