0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ-1-07»-ը` Dinamo Cup միջազգային մրցաշարում (Տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ից 12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Dinamo Cup միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև «Փյունիկի» 2007թ․ առաջին թիմը։

Դեկտեմբերի 10-ին, մեր թիմն առաջին խաղում մրցեց Թբիլիսիի «Դինամոյի» 2007թ. թիմի հետ (1-2), իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 11–ին, մեր պատանիները ուժերը չափեցին ղազախական «Կայրաթ-2007»-ի (0-2) և վրացական «Մարտվիլի-2007»-ի (3-0) հետ։

Դեկտեմբերի 12–ին, երրորդ տեղի համար խաղում մեր պատանիները նույն` 3-0 հաշվով առավելության հասան «Մարտվիլի-2007»-ի նկատմամբ։

Նշենք, որ մեր թիմի խաղացող Արամե Մինասյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն հարձակվող։

Ավելացնենք նաև, որ մրցաշարի հաղթող դարձավ Թբիլիսիի «Դինամո-2007» թիմը։


10.12.21. 1-ին խաղ

«Դինամո Թ.-2007» - «Փյունիկ-1-07» 2-1

Անդրանիկ Հակոբյան

11.12.21. 2-րդ խաղ

«Կայրաթ-2007» - «Փյունիկ-1-07» 2-0

 

11.12.21. 3-րդ խաղ

«Փյունիկ-1-07» - «Մարտվիլի-2007» 3-0

Նարեկ Ալեքսանյան, Վահե Կարապետյան (2)

 

12.12.21. երրորդ տեղի խաղ

«Փյունիկ-1-07» - «Մարտվիլի-2007» 3-0

Արամե Մինասյան (2), Սերգեյ Հարությունյան

 

Վերջին նորություններ