Հունվարի 17-ից վերսկսվել են մեր մարզադպրոցի մանկապատանեկան թիմերի մարզումները։
Երեկ իրենց մարզումները վերսկսեցին «Փյունիկի» Մ-13, Մ-14, Մ-15, Մ-17 և Մ-18 տարիքային թիմերը, իսկ Մ-16 թիմերն իրենց առաջին մարզումները կանցկացնեն այսօր։
Ավելի ցածր տարիքային թիմերի մարզումներն առայժմ կընթանան մարզադահլիճում։
Ավելացնենք, որ Հայաստանի 2021/22թթ. պատանեկան առաջնությունների գարնանային հատվածը կվերսկսվի մարտին։