0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն. Ուրոշ Նենադովիչ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի. Թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը։

Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։ Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ուրոշ Նենադովիչին։

Վերջին նորություններ