0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն. Սերժ Դեբլե

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի. Թիմին է միացել 32-ամյա կոտդ՛իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

Դեբլեն իր կարիերան սկսել է «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ապա 2008թ.-ին տեղափոխվել է անգլիական «Չարլթոն Ատլետիկ», որտեղից վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Անժեում» և «Նանտում»: 2012թ.-ին պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, որի կազմում մի քանի ամիս հանդես գալուց հետո, վարձավճարով տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա»: 2013/14թթ. մրցաշրջանում Սերժ Դեբլեն հանդես է եկել Գյումրիի «Շիրակի» կազմում, որտեղ 26 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն: Հետագայում նա հանդես է եկել նաև դանիական «Վիբորգ», չինական «Մեյչժոու» և հոնկոնգյան R&F ակումբներում:

Իվուարցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում ընթացիկ առաջնությունում նա 14 խաղում խփել է նույնքան գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Դեբլեն անցկացրել է 40 խաղ, որոնցում դարձել է 29 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Սերժ Դեբլեին։

Վերջին նորություններ