
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 27-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն։
Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»:
Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Պորտլենդ Թիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017թ.-ից:
Ռենսո Սամբրանոն հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում:
Նշենք, որ Սամբրանոն այս օրերին գտնվում էր Վենեսուելայի ազգային հավաքականի տրամադրության տակ, սակայն թեթևակի վնասվածքի պատճառով դուրս է մնացել ընդհանուր հայտացուցակից և «Փյունիկին» է միացել ազգային հավաքականի ճամբարից։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ռենսո Սամբրանոյին։