
«Փյունիկի» 2004-05թթ. ծնված ֆուտբոլիստների թիմը մեկնել է Եկատերինբուրգ, որտեղ փետրվարի 14-ից 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։
Մարզումներից բացի, Ռոման Սիմոնյանի սաները կանցկացնեն նաև ստուգողական 2 հանդիպում։ Փետրվարի 15-ին մեր թիմը կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» ակադեմիայի 2005թ․ ծնվածների թիմի հետ։
Այդ հանդիպումը ուղիղ եթերում կարող եք դիտել մեր յութուբյան ալիքով։