Ինչպես հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ խաղից սկսած «Փյունիկը» կգլխավորի Ալեքսանդր Տարխանովը։
Ռուս մասնագետի շտաբում են ընդգրկվել Սուրեն Չախալյանը (մարզիչ), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ), Ռոբերտ Արզումանյանը (թարգմանիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (ֆիզպատրաստության մարզիչ):