
Մարտի 24-ին և 29-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականների հետ։
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար «Փյունիկից» Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել Դավիթ Յուրչենկոն, Արման Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը և Գևորգ Ղազարյանը։
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի համար սա առաջին հրավերն է ազգային հավաքականից։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։