«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հարձակվող Ուգո Ֆիրմինոն հավակնում են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա համապատասխանաբար՝ լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ կոչմանը:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» մարտին անցկացրած 5 խաղում տարել է 4 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի՝ վաստակելով 13 միավոր:
Ուգո Ֆիրմինոն մարտ ամսին «Փյունիկի» կազմում 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:
Մարտ ամսվա լավագույն մարզչի քվեարկությանը կարող եք մասնակցել անցնելով՝ այս հղումը, իսկ լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանն՝ այստեղ: