0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Վիճակահանությունից առաջ մեր թիմն ընդգրկվել էր երրորդ զամբյուղի «Seeded» թիմերի շարքում և մեր թիմի հնարավոր մրցակիցներն էին՝ «Սիլեկսը» (Հս․ Մակեդոնիա), «Դինամո Սիթին» (Ալբանիա), «Վիրտուսը» (Սան Մարինո), «Մորնարը» (Չեռնոգորիա) և «Մարսաշլոկը» (Մալթա)։

Վիճակահանությամբ «Փյունիկի» մրցակիցը դարձավ մալթական «Մարսաշլոկը»։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 9-ին, մրցակցի հարկի տակ, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին, Երևանում։

Վերջին նորություններ