Տեղեկացնում ենք, որ իսպանացի եզրային հարձակվող Խավի Մորենոն հեռանում է «Փյունիկից»։
Ֆուտբոլիստը մեր ակումբին միացել էր 2025 թվականի ամռանը՝ տեղափոխվելով իսպանական «Հերկուլեսից»։
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում Խավի Մորենոյին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում։