Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։
Եթե «Փյունիկը» հաղթահարի Մալթայի «Մարսաշլոկի» արգելքն, ապա կխաղա հունգարական «Դեբրեցենի» հետ։
Նշենք, որ «Փյունիկ» - «Մարսաշլոկ» զույգի հաղթողը որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ։
Այս փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 23 և 30-ին։