Հունիսի 4-ից 14-ը Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում կանցկացնի 4 հանդիպում։ Մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, Ուկրաինայի և Շոտլանդիայի (տանը և դրսում) հավաքականների հետ։
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար «Փյունիկից» Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արման Հովհաննիսյանը, Արտակ Դաշյանը և Հովհաննես Հարությունյանը։
Նշենք, որ Արտակ Դաշյանը տևական դադարից հետո է կրկին հրավեր ստացել ազգային հավաքականից։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։