
Նախապես ասեմ՝ մի փոքր տխուր ենք, որ լավ ֆուտբոլիստները հեռանում են «Փյունիկից»։ Երկուսն էլ հսկայական դերակատարում և հեղինակություն ունեին թիմում, թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեծ ներդրում ունեցան մեր չեմպիոնության հարցում։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց՝ անմնացորդ նվիրման և անկեղծության համար։
Մենք երեքով երկար առանձնազրույց ունեցանք և հանգեցինք այն մտքին, որ ներկա իրավիճակում այսպես է պետք։ Ֆուտբոլային կյանքում ամեն ինչ ժամանակավոր է, նույնն էլ վերաբերում է մեզ՝ մարզիչներիս և ֆուտբոլիստներին։ Այսօր նրանց ժամանակն էր հեռանալու, կգա մի օր էլ՝ ես կհեռանամ «Փյունիկից»։ Դա նորմալ է։
Կրկին անգամ կցանկանամ նրանց՝ ամենայն բարիք և հաջողություն իրենց հետագա կարիերայում, քանի որ նրանք արժանի են նոր նվաճումների։