
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են 5 ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպաններ Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, կիսապաշտպաններ Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան։ Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։