
Այսօր «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացավ Հայաստանի մինչև 17-18 տարեկանների Գավաթի 2021/22թթ. խաղարկության եզրափակիչը, որում հանդիպեցին «Փյունիկ-06»-ը և «Միկա-04»-ը:
Մեր պատանիները՝ մարզիչ Դավիթ Գրիգորյան գլխավորությամբ, կարողացան առավելության հասնել 3-1 հաշվով:
«Փյունիկ-06»-ից գոլերի հեղինակ դարձան՝ Արթուր Միխաելյանը, Համլետ Ալեքսանյանը և Արթուր Մանուկյանը: