
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 29-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
Օտուբանջոն նախկինում հանդես է եկել նիգերիական մի շարք թիմերում, Սլովակիայի «Ժիլինայում», ինչպես նաև ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Պաշինգում», «Լինցում», «Ռեյնդորֆ Ալտախում» և ԼԱՍԿ-ում:
Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019/20թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:
Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Յուսուֆ Օտուբանջոյին։