0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման, «Փյունիկը» նախապես ընդգրկված էր 1-ին խմբի «unseeded» թիմերի զամբյուղում և վիճակահանությամբ մեր թիմին կարող էին բաժին հասնել` բուլղարական «Լուդոգորեցը», ռումինական «Կլուժը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։

Վիճակահանության արդյունքում մեր թիմի մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-6-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 12-13-ին։

 

Վերջին նորություններ