
Մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոննների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները, որտեղ «Փյունիկին» բաժին հասավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։
- Մրցակիցն ուժեղ է, բայց մենք ամեն դեպքում գիտեինք, որ Չեմպիոնների Լիգայում հեշտ մրցակիցներ չկան։ «Կլուժը» լավ թիմ է և ակնհայտ է, որ նրանք մեզ համար խնդիրներ կստեղծեն, բայց մենք լրջորեն կնախապատրաստվենք առաջիկա դիմակայությանը, որպեսզի մենք նույնպես խնդիրներ ստեղծենք նրանց համար։
Մենք հոգեբանորեն պատրաստ ենք և հուսով եմ, որ լավ պայքար է լինելու։ Ես համարում եմ, որ այս պահին ավելի կարևոր է, որ մենք ճիշտ պատրաստվենք այդ հանդիպումներին, որպեսզի մենք էլ ցուցադրենք մեր հնարավորություններն ու դրանով խնդիրներ ստեղծենք մրցակցի համար,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց Եղիշե Մելիքյանը։