0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի են «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը

Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը:

Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:



Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:

Նշենք, որ «Փյունիկ» - «Կլուժ» խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ կհայտնենք հավելյալ:

 

Վերջին նորություններ