0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն. Ալան Աուսսի

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 21-ամյա ուկրաինացի պաշտպան Ալան Աուսսին:

Աուսսին նախկինում եղել է Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» համակարգում, հանդես է եկել Լիբերեցի «Սլովանի» փոխարինողների թիմի կազմում, ինչպես նաև «Տորպեդո ԲելաԱԶ»-ում:

Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Վերեսը», որի կազմում նա ոչ մի խաղի չի մասնակցել՝ Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով:

Աուսսին հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։

Նշենք, որ վերջին ամիսներին նա մարզվում էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որի կազմում մասնակցել է բարեգործական խաղի։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ալան Աուսսիին։

 

Վերջին նորություններ