
Մարտի 5-ին և 7-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի Մ-18 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Հունգարիայի Մ-18 հավաքականի հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-18 հավաքականը մարտի 1-ից 7-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
«Փյունիկ» ՖԱ-ից Հայաստանի Մ18 տարեկանների հավաքական են հրավիրվել Հարություն Մելքոնյանը (դարպասապահ), Արտակ Ասատրյանը (պաշտպան), Կարեն Մուրադյանը (պաշտպան) և Գրենիկ Պետրոսյանը (հարձակվող)։