0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի առաջին հանդիպումը կկայանա Բելգրադում

Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Ֆ91 Դյուդելանժի» նկատմամբ և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 3-րդ փուլ:

Որակավորման 3-րդ փուլում մեր թիմի մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։

Տեղեկացնենք, որ թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը՝ 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Վերջին նորություններ