0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Տեղեկություն «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման տոմսերի մասին

Օգոստոսի 9-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։

Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-ից, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Սիրով սպասում ենք բոլորիդ:

 

Վերջին նորություններ