
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը:
Գեգեդոշը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։
Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը լեհական «Գուռնիկ Պոլկովիցեն» էր:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ռոբերտ Գեգեդոշին։