0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» Մ18 տարեկանների թիմի հավանական մրցակիցներն ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում

Ինչպես արդեն հայտնել էինք, «Փյունիկի» ակադեմիայի մինչև 18 տարեկանների թիմը մասնակցելու է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ամենամյա հեղինակավոր մրցաշարին, որտեղ միմյանց հետ մրցում են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասած ակումբների պատանեկան թիմերը, ինչպես նաև բարձր վարկանիշ ունեցող ազգային ասոցացիաների երիտասարդական լիգաների չեմպիոնները: «Փյունիկը» հայկական առաջին ակումբն է, որը ներկայացվածություն է ունենալու նման բարձրակարգ մրցաշարում:

Վաղը շվեյցարական Նիոն քաղաքում կայանալու է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը, որտեղ «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն ընդգրկված է ներքին չեմպիոնների ուղում:

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի առաջին փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 32 թիմ, որոնք աշխարհագրորեն բաշխվել են 4 զամբյուղի միջև: 

Մեր թիմը ընդգրկվել է առաջին խմբում ու մեր հավանական մրցակիցներն հետևյալն են.

 

Խումբ 2

«Ազ Ալկմար» (Նիդերլանդներ)

«Հիբերնիան» (Շոտլանդիա)

«Մյոլդե» (Նորվեգիա)

ԱԻԿ ( Շվեյցարիա)

«Ռասինգ Ունիոն» (Լյուքսեմբուրգ)

«Շեմռոկ Ռովերս» (Իռլանդիա)

«Պոբեդա» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Կոլռեյն» (Հյուսիային Իռլանդիա)

 

Խումբ 3

«Ռուխ» (Ուկրաինա)

«Հայդուկ Սպլիտ» (Խորվաթիա)

«ՄՏԿ Բուդապեշտ» (Հունգարիա)

«Զագլեբիե Լուբին» (Լեհաստան)

«ԱՍ Տրենչին» (Սլովակիա)

«Ժալգրիս» (Լիտվա)

«Ելգավա» (Լատվիա)

 

Խումբ 4

«Գալաթասարայ» (Թուրքիա)

«Պանատինաիկոս» (Հունաստան)

«Աշդոդ» (Իսրայել)

«Սլավիա Սոֆիա» (Բուլղարիա)

«Չիկսերեդա Մերկուրյա Չուկ» (Ռումինիա)

«Աստանա» (Ղազախստան)

«Բորաց Բանիա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա)

«Ապոլոնիա» (Ալբանիա)


Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին ու հասանելի կլինի հետևյալ հղմամբ:

Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 14-ին, իսկ պատասխան խաղերը` հոկտեմբերի 5-ին:

 

Վերջին նորություններ