
Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը, որտեղ «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն ընդգրկված էր ներքին չեմպիոնների ուղում:
Վիճակահանության արդյունքում մեր թիմին բաժին հասավ ֆրանսիական «Նանտը»:
Առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Նանտում, իսկ պատասխան խաղը՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում։
Նշենք, որ 2-րդ փուլի վիճակահանությամբ այս զույգի հաղթողը 2-րդ փուլում կհանդիպի Մյոլդե (Նորվեգիա) - Հիբերնիան (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խաղերը կկայանան հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։