0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն. Ալեքսանդր Կարապետյան

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 34-ամյա հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», ինչպես նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։

Փորձառու հարձակվողի վերջին թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կարապետյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ալեքսանդր Կարապետյանին։

 

Վերջին նորություններ