0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Սկսվում է «Փյունիկ» - «Սլովան» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Սեպտեմբերի 15-ին, Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» (Բրատիսլավա)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։

Տեղեկացնենք, որ խաղի տոմսերի առցանց վաճառքը կսկսվի այսօր՝ ժամը 15:00-ից, այս հղմամբ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ սեպտեմբերի 11-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

Նշենք, որ 1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Սիրով սպասում ենք բոլորիդ:

 

Վերջին նորություններ