Յուսուֆ Օտուբանջոն խոսել է իր խփած գոլի մասին, որը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլ:
«Ես չէի սպասում, հիանալի էր նման գեղեցիկ գոլ խփելը: Ես ցանկանում էի գոլ խփել, բայց չէի կարծում, որ այն այդպիսի գեղեցիկ կստացվի: Դա իմ երազանքներից մեկն էր, որ պահել էի:
Արդեն երկար ժամանակ եմ խաղում, բայց դա աննկարագրելի բան է, երբ ՈւԵՖԱ-ն տեղադրում է քո գոլը: Դա արդեն ապշեցուցիչ բան է: Ամեն դեպքում, այն մեծ հարթակ է քեզ ցուցադրելու համար և ես նույնպես հնարավորություն ստացա»: