Մեր թիմի 7 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ՝ նախապատրաստվելու Ազգերի Լիգայի խաղարկության սեպտեմբերյան խաղերին:
Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը և Հովհաննես Հարությունյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն սեպտեմբերի 24-ին և 27-ին կայանալիք՝ Ուկրաինայի (տանը) և Իռլանդիայի (դրսում) հավաքականների դեմ խաղերին:
Նիկիտա Բարանովը հրավիրվել է Էստոնիայի ազգային հավաքական, որը սեպտեմբերի 23-ին սեփական հարկի տակ կմրցի Մալթայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 26-ին արտագնա խաղում ուժերը կչափի Սան Մարինոյի հետ:
Եվգենի Կոչուկը և Ստեֆան Սպիրովսկին հրավիրվել են համապատասխանաբար Մոլդովայի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականներ: Մոլդովացիները սեպտեմբերի 22-ին մրցակցի հարկի տակ կհանդիպեն Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 25-ին կընդունեն Լիխտենշտեյնին: Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականը սեպտեմբերի 23-ին արտագնա խաղում կմրցի Վրաստանի հավաքականի հետ, իսկ 3 օր անց տանը կընդունի Բուլղարիայի ընտրանուն:
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ֆուտբոլիստներին:
View this post on Instagram