«Ուրարտուի» դեմ վաղը կայանալիք խաղից առաջ, մենք չէինք կարող չզրուցել «առյուծների» դեմ մարտին կայացած վերջին հաղթական խաղի հերոս, մեր թիմի պաշտպան Ժունինյոյի հետ:
Հիշեցնենք, որ այդ խաղի վերջին վայրկյաններին նրա դիպուկ հարվածը հույժ կարևոր հաղթանակ պարգևեց «Փյունիկին», որը մեզ թողեց չեմպիոնական մրցավազքում:
«Ես լավ եմ հիշում այդ հանդիպումը: Դա հավասար խաղ էր, բայց, փառք Աստծո, ինձ հաջողվեց խաղի վերջում գոլ խփել: Ես մեծ հույզեր ապրեցի, քանի որ այդ հաղթանակով մենք շատ մոտ կլինեինք չեմպիոն դառնալուն:
Կարծում եմ, որ եթե մենք չհաղթեինք այդ խաղում, ապա չեմպիոնությունից հեռու կլինեինք, բայց ամբողջ թիմը և մարզչական շտաբը միշտ հավատացել է մեր հաղթանակին և դա եկավ վերջին րոպեին»: