0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հոկտեմբերի 6-ին կայանալիք Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերն արդեն կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից:

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ:

«Սլովանի» դեմ տարած գերազանց հաղթանակից հետո, «Փյունիկը» վճռական է տրամադրված զարգացնել հաջողությունը: Եվ ուրեմն, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:45-ին, սիրով սպասում ենք Ձեզ մարզադաշտում՝ ևս մեկ անգամ զգալու Ձեր կարևոր դերն ու աջակցությունը:

 

Վերջին նորություններ