0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Կայացավ «Փյունիկ» ՖԱ-ի արժեքներին ու փիլիսոփայությանը նվիրված շնորհանդեսը

Հոկտեմբերի 15-ին, «Փյունիկ» մարզադպրոցում տեղի ունեցավ ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փիլիսոփայությունն ու արժեքները» խորագրով շնորհանդեսը:

Ներկաներին այդ ամենի մասին մանրամասն ներկայացրեց «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Այնուհետև կայացավ «Փյունիկի» երրորդ մարզաշապիկի շնորհանդեսը, որը ներկայացրեցին մեր թիմի ֆուտբոլիստներ՝ Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը և Միխայիլ Կովալենկոն:

Մարզաշապիկի 9 համարով անվանական տարբերակը Արթուր Սողոմոնյանը հանդիսավորությամբ հանձնեց նաև «Փյունիկի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին, ով օրերս էր նշել իր ծննդյան տարեդարձը:

Միջոցառման ավարտից հետո մեր թիմի լեգենդ Արսեն Ավետիսյանը, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Փյունիկի» ֆուտբոլիստներն ինքնագրեր բաժանեցին մեր ակադեմիայի պատանի ֆուտբոլիստներին:

 

Վերջին նորություններ