
Կայացել է Fastex Հայաստանի գավաթի 2022/23թթ. խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը։
Կիսաեզրափակչում «Փյունիկն» արտագնա խաղում կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ։ Մյուս զույգը կազմել են «Ուրարտուն» և «Գանձասարը»։
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան գալիք տարվա ապրիլի 5-6։