«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հարձակվող Լուկա Յուրիչիչը ճանաչվել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա համապատասխանաբար՝ լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ կոչմանը:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ՝ «Փյունիկը» նոյեմբերին անցկացրած 5 խաղում տարել է 2 հաղթանակ և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի՝ վաստակելով 9 միավոր:
Լուկա Յուրիչիչը նախորդ ամիս «Փյունիկի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: